Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մարդ չի ջոկում՝ էս տոնածառը դնում են, թե հավաքում»․ Սևակ Հակոբյան

«Մարդ չի ջոկում՝ էս տոնածառը դնում են, թե հավաքում»․ Սևակ Հակոբյան
278
Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 14:18

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ամեն օր գործի գալիս նկարում եմ ՀՀ թիվ 1 տոնածառի հավաքման գործընթացը։
Սկսել են ամսի 15-ից, էսօր դեռ հավաքել են կեսը։ Շաբաթ-կիրակին էլ ընկավ մեջ, իսկ պետհիմնարկներում ոչ աշխատանքային է։ Նշանակում է՝ մինչև հավաքեն-պրծնեն, տարածքը մաքրեն ու հանձնեն երևանցիներին, կգա նորից դնելու վախտը։
Էն օրը կարդացի՝ Չինաստանում պատրաստել են աշխարհի ամենամեծ սառցե ժամանակավոր զվարճանքների այգին՝ շուրջ 9 մլն քառակուսի ոտնաչափ տարածքի վրա, 2 հազար սառցե և ձյան քանդակով։ Գրանցվել է ռեկորդների գրքում։ Ասում են, որ աշխատանքները տևել են նախատեսվածից երկար՝ շուրջ մեկ ամիս։
Ավինյանին առաջարկում եմ դիմել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար Երևանի՝ աշխարհում ամենաերկար ժամանակում ապամոնտաժված տոնածառը»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան