Այս գիշեր նկատվել են գայլեր

«Շարիկ» կազմակերպություն. կենդանիների պաշտպանություն Հրազդանում» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Ուշադրություն.
Հրազդանի միկրոշրջանի Չերեմուշկա թաղամասում, և 8-րդ մանկապարտեզի հարակից թաղում (91, 89, 88, 87 շենքերի հատված) այս գիշեր նկատվել են գայլեր։ Բոլոր նրանք, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամի, կամ գնում են աշխատանքի շատ վաղ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ։
Իսկ նրանց, ովքեր շների սպանդ էին կազմակերպում և այդ սպանդը ողջունում, որովհետև վախենում են շներից, կամ շների հաչոցը իրենց խանգարում էր, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ: Շների փոխարեն եկել են չհաչացող կենդանիներ։ Իրենցից հաստատ չեք վախենա, ավելի ճիշտ չեք հասցնի վախենալ... Ինչքան հիշում ենք հենց Չերեմուշկայում էլ արել են սպանդ։ Դուք շատ խելացի եք: Լինելով ծայրամասային թաղամաս ու շենքի կողքը ունենալով ամայի դաշտեր, սպանել թաղի շներին՝ հանճարեղ որոշում էր»:




Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
153920.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136507.10.2026, 01:06