«Սահմանադրության փոփոխությունը կարժեզրկի պետության գաղափարը». Բորիս Նավասարդյան
![]() 270 Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 04:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած պետության, ազգի քաղաքական զարգացումը չի կարող չուղեկցվել քաղաքական «տեքստի», հանրային խոսքի փոփոխությամբ։ Սա վերաբերում է և Սահմանադրությանը, օրենքներին, և իշխող վերնախավի հրապարակային ելույթների բովանդակությանը, և պատմության մեկնաբանմանը, և անգամ որոշ խորհրդանիշներին։ Փոփոխությունները կարող են տեղի ունենալ և հաջողությունների, և անհաջողությունների թելադրանքով։ Երկու դեպքում էլ դրանք նպաստում են առաջընթացին, երբ հենվում են պրակտիկ մակարդակում փոփոխությունների հստակ տեսլականի, հայեցակարգի, ծրագրի հետևողական իրականացմանը, հասարակության կողմից ըմբռնելի քայլերի վրա։ Օրինակ, Գերմանիան երկրորդ համաշխարհայինում ծանր պարտությունից հետո ստիպված էր գնալ ազգային ինքնագիտակցության հեղափոխական վերանայմանը։ Եւ դա ներդաշնակեցված էր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում ինտենսիվ գործնական բարեփոխումների հետ։ Որպես արդյունք ծնվեց նոր որակի հզոր պետություն, ձևավորվեց արդիականացված ինքնությամբ հասարակություն։ Սակայն երբ «տեքստի» վերանայումը իրականացվում գործնական ծրագրերի, հստակ քաղաքականության եւ արդյունավետ պրակտիկ քայլերի փոխարեն, մեծագույն ռիսկ կա, որ կստանաս ոչ թե ժամանակին և իրողություններին համապատասխանող ինքնության արդիականացում, այլ ինքնության կորուստ, ինչն իր հերթին կարժեզրկի քաղաքացիների էական մասի աչքերում պետության գաղափարը»: Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
