Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բաքուն հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը». Վարդան Ոսկանյան

«Բաքուն հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը». Վարդան Ոսկանյան
241
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 01:24

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան հակաիրանական հերթական պոռթկման փուլում այնքան է ոգևորվել ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու, իբր, «հեռանկարից», որ եթե հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը։
Մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ, դիցուք, ԱՄՆ ամենաբարձր զինվորական պաշտոնյան՝ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը, ողջամտորեն խոսել է այն մասին, որ իր երկիրը չի ցանկանում գնալ լարվածության էլ ավելի մեծացման։
Այնպես որ, վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ ավելի կարևոր է լսել ամերիկյան չորսաստղանի գեներալներին, այլ ոչ թե Բաքվի բռնապետի խոսափողներից հնչող «մտքերը»»:

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան