Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Զախարովան չի մեկնաբանել «չհարձակման մասին» Փաշինյանի առաջարկը

Զախարովան չի մեկնաբանել «չհարձակման մասին» Փաշինյանի առաջարկը
217
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 15:48

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել «չհարձակման մասին» պայմանագիր ստորագրելու՝ Երևանի առաջարկը Բաքվին: «Այն ուղղված է ադրբեջանական կողմին, ուստի, կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Բաքվին: Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, հետաքրքրվում եք մեր մոտեցումներով, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության միակ երաշխիքը եռակողմ պայմանավորվածությունն է»,- լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան: