«Մանկահասակ երեխաներ ունեցող կանանց դեպքում պարզապես դատարանն իրավունք չունի կալանք կիրառել». Արսեն Բաբայան
![]() 217 Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 00:24 Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այլընտրանքային խափանման միջոցները, հատկապես տնային կալանքը, ներմուծվեց, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Ցավոք դեռ չեմ հանդիպել որևէ դատական որոշման, որտեղ հարավոր լինի կարդալ այդպիսի անհրաժեշտ պատճառաբանություն: Գրեթե բոլոր դատավորները շատ կարճ արտագրում են օրենքում գրված՝ «այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն կանխելու ռիսկերը»: Փաստաբանական գործունեությանս ընթացքում առաջին կին կալանավորը Տաթևիկ Վիրաբյանն էր: Այդ որոշումն ինձ համար անմարդկային որոշում էր: Քչերը գիտեն, թե որքան ծանր եմ տարել երկու անչափահասների մայր Տաթևի կալանքի որոշումը: Բայց Տաթևն ուժեղ կին է և դա ինձ հույս էր տալիս: Հույսս իհարկե արդարացավ: Տաթևն իսկապես շատ ուժեղ մարդ է: Նրանից այդ առումով շատ բան կա սովորելու: Միայն մեկ դեպքում կհասկանամ այդպիսի կալանքը, եթե այդ կինը սպանություն գործի և, միաժամանակ, սեփական երեխաների համար վտանգավոր լինի: Կանանց դեպքում, հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, միշտ համոզված պնդել եմ, որ կալանքը պետք է ընդհանրապես բացառել: Այս համոզմանն եմ մնում անկախ այն հանգամանքից, թե այդ կինն ում ազգականն է, ում կինն է: Ալեն Սիմոնյանն էլ բացառություն չի... Նրա եղբոր կնոջը, մանկահասակ երեխաների մորը, երկու ամսով կալանավորելն անմարդկային որոշում է: Հ.Գ. Եթե իսկապես բան չի եղել ու սա սարքած բան է, պետք է պատասխան տան ու կտան վաղ, թե ուշ...»։ Աղբյուրը` Արսեն Բաբայան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
