Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երկու տարեկան երեխային մորից զրկելը ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող»․ Վարդան Հարությունյան

«Երկու տարեկան երեխային մորից զրկելը ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող»․ Վարդան Հարությունյան
285
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 21:18

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրկին կալանավորումների ականատեսներ ենք։ Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե խափանման միջոց կալանավորումը պետք է վերանա։ Այն, իհարկե, չպետք է վերանա, բայց, պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Կարդացի, որ կալանավորվածների թվում է Լիլի Մկրյան անունով երիտասարդ մի կին, որի 2 տարեկան երեխան մայրական կաթով է սնվում։
Երկու տարեկան երեխային մորից զրկելը, քանի դեռ մոր հանցանքը չի ապացուցվել, քանի չի հիմնավորվել, որ նա այնպիսի արարք է թույլ տվել, որի դեպքում կալանավորումից բացի այլ տարբերակ լինել չի կարող, ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող։ Ավելին՝ այն հանցագործության սահմանագծին է, եթե չասենք՝ հանցագործություն է։ Հասկանալն անգամ դժվար է, թե ինչ կարգի գլուխներում է նման դեպքում նման խափանման միջոց ընտրելու միտքը ծագել ու ընտրվել։
Կոռուպցիա, իհարկե, կա։ Դրա դեմ, անկասկած, պետք է պայքարել։ Այդ պայքարը, բայց, պետք է լինի առանց ցուցադրություն հիշեցնող աղմուկի ու առանց ուղեկցող դաժանությունների, ինչպես Լիլի Մկրյանի ԵՐԵԽԱՅԻ նկատմամբ է, ինչպես մյուս կալանավորվածների դեպքում է։
Միշտ էլ կարելի է ավելի մեղմ խափանման միջոցներով սահմանափակվել։ Իսկ եթե ընթացքը ցույց կտա, որ դրանք բավարար չեն՝ նոր միայն խստացնել»։