Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն անպատասխան չեն մնա

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, ի պատասխան այս երկրի տարածքներին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդային հարվածների, ասել է, որ ագրեսորների հարձակումներն անպատասխան չեն մնա։
«Ամերիկացի և բրիտանացի ագրեսորները 48 հարված են հասցրել Սանա քաղաքի և Սանայի, Հոդեյդա, Սաադա, Ալ-Բայդա, Թաիզ և Լահջ նահանգներին»,- նշել է Սարիան։
Նրա խոսքով, նման հարձակումները չեն ստիպի Եմենի ուժերին և ժողովրդին՝ «հրաժարվել օկուպացիայի և սիոնիստների հանցագործությունների դեմ պայքարող պաղեստինցիներին աջակցելուց, իսկ ագրեսորների հարձակումներն անպատասխան չեն մնա»։
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, հարձակվել են Եմենում հութիների առնվազն 36 օբյեկտների վրա։
Եմենի զինվորականները պնդում են, որ կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի, ինչպես նաև այն նավերի տեղաշարժը, որոնք շարժվում են դեպի օկուպացված պաղեստինյան նավահանգիստներ, քանի դեռ չի ավարտվել պատերազմը Գազայի հատվածում և չի չեղարկվել շրջափակումը։

«Ինչու է Նիկոլ Փաշինյանն ինձ դատի տվել». Էդմոն Մարուքյան
168Երեկ, 19:24
Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
292Երեկ, 18:51
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցը փակելու մասին ԻՀՊԿ-ի պնդումները
316Երեկ, 16:53
«Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը». Զելենսկի
330Երեկ, 16:35
«Վենսին կարող են մեղադրել ԱՄՆ-Իրան հուշագրի խափանման համար». #Politico
288Երեկ, 15:56
«Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները». Արա Պողոսյան
172Երեկ, 11:00
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
314Երեկ, 09:57
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
312Երեկ, 09:30