Ժաննա Անդրեասյանը 200-ից ավելի ուսանողների ցանկանում է անօթևան թողնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվար ամսին 200-ից ավելի ուսանողների ցանկանում է անօթեւան թողնել։ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանն այն ժամանակ, երբ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը նոր է սկսվել։ Մեզ հասած տեղեկություններով, հանրակացարանի բնակիչներին մինչև մարտ ամիսը ժամանակ է տրվել, որպեսզի լքեն հանրակացարանը: Իսկ թե նրանք որտեղ պետք է բնակվեն, ինչպես պետք է բնակարան վարձեն, նախարարությանը, կարծես, առանձնապես չի հուզում:
Զեյթունի հանրակացարանի բնակիչները հիմնականում այն ուսանողներն են, որոնք անշարժ գույքի վարձակալության թանկացումների ֆոնին ի վիճակի չեն եղել բնակարան վարձել, հիմա առավել ևս չեն կարողանա։ ԿԳՄՍ նախարարությունից մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ պատրաստվում են վերանորոգել հանրակացարանը, իսկ հարցին, թե արդյոք վերաբնակեցնելո՞ւ են հանրակացարանում ապրող ուսանողներին, և ինչպե՞ս է ապահովվելու նրանց ուսման շարունակականությունը, պատասխանել են, թե այդ հարցը դեռևս քննարկում են, բայց մենք տեղեկացանք, որ հանրակացարանի տնօրինությունն արդեն ստացել է նամակը, և ոչ մի այլընտրանք ուսանողներին չի առաջարկվելու։
Մեր տեղեկություններով՝ հանրակացարանի վերանորոգման համար 700 միլիոն դրամից ավելի գումար է հատկացվել, նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։ Շինարարությունն իրականացնելու է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ն։ Նշենք, որ Զեյթունի հանրակացարանում բնակվում են նաև Արցախից տեղահանված ընտանիքներ»:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
81605.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
91005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
117604.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
134403.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
118402.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
136501.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
119701.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
108801.08.2026, 14:42