«Երբ այս դահլիճում հնչում է ԶՊՄԿ անունը, դահլիճից մարդիկ են պակասում. ըհը, էլի պակասեցին». Փաշինյան
![]() 262 Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ., 18:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարցում անդրադարձավ պետության կողմից տարբեր բիզնեսներում փայ մտնելու տարածվող և արատավոր երևույթին: «ՄՏՍ Հայաստանը վաճառվում է և դրա բաժնետոմսերի 20%-ն անհատույց փոխանցվելու է Կառավարությանը: Առաջին անգամ նման գործարքի ականատեսը եղանք 2021 թվականին։ Այս դեպքում ևս ընկերության բաժնետոմսերի վաճառքին զուգահեռ՝ ՀՀ կառավարությունն անհատույց դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի համասեփականատերը։ Հաջորդը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագիրն է, որին զուգահեռ ՀՀ կառավարությունն անհատույց ստացավ «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5%-ը։ Պետության հետ համատեղ ներդրման ձախողված օրինակ է «Ֆլայ Արնա» ավիաընկերության հիմնումը, որի 49 տոկոսը պետական է և հիմնադրվելուց շուրջ մեկ տարի անց այն արդեն սնանկանում է։ Սրանք միջազգային դրական փորձին և բիզնես տրամաբանությանը չհամապատասխանող միտումներ են, ամենատարբեր բարձր ռիսկերով։ Հիմա հարցերը․ 1․ Ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ «նվիրատվությունների» իրական շարժառիթը։ 2․ Պետությունը գաղտնի ի՞նչ պարտավորություններ է ստանձնել այս գործարքներով։ 3․ Արդյո՞ք այս գործարքների իրական բնույթը ձեր կողմից բիզնեսում անօրինական փայ մտնել չի հարկային տեռորի գործադրմամբ՝ չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժվելու դիմաց։ 4․Պոտենցյալ ներդրումների առումով գնահատե՞լ եք այն նոր ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնեսներից փայ խլելու հետևանքով։ Այսինքն՝ իրականում բիզնեսը զիջում է կա՛մ վախից դրդված, կա՛մ նախկինում թույլ տրված անօրինականությունները պետության կողմից կոծկելու համար, կա՛մ հետագայում հարկային տեռորից և դրա հետևանքներից զերծ մնալու նպատակով»,- ասաց Թադևոս Ավետիսյանը»։ Ի պատասխան Փաշինյանն անցավ հեգնանքի: «Ամեն անգամ, երբ այս դահլիճում հնչում է ԶՊՄԿ անունը, դահլիճից մարդիկ են պակասում: Ըհը, նորից պակասեցին...»,- ասաց նա, ինչին հաջորդեց ՔՊ-ականների բարձր ծիծաղը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
