Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտներին գերազանցության մեդալ չեն շնորհի

ԿԳՄՍՆ-ը հայտարարություն է տարածել. ««Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ:
Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով՝ հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին»:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
81605.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
91005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
117604.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
134403.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
118402.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
136501.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
119701.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
108801.08.2026, 14:42