Ի՞նչ է պատմել Պուտինը ամերիկացի լրագրողին տված հարցազրույցում

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հարցազրույց է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն կայացել է փետրվարի 6-ին՝ Կրեմլում: Հիմնական թեման հատուկ ռազմական գործողությունն է եղել՝ ինչո՞ւ է այն սկսվել, ինչպե՞ս է ընթանում և ինչո՞վ կավարտվի:
«Ի սկզբանե հակամարտությունը հրահրել է պետական հեղաշրջումը: Այդ ժամանակ ԵՄ երեք երկրների ներկայացուցիչները հանդես էին գալիս որպես այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև համաձայնագրի երաշխավոր: Բայց ընդդիմությունը պետական հեղաշրջում կատարեց, և այդ երկրները մոռացան, որ իրենք խաղաղ կարգավորման երաշխավորներն են: Այդ ամենն անիմաստ էր, քանի որ Յանուկովիչը համաձայնել էր բոլոր պայմաններին և ընտրություններին, որտեղ հաղթելու շանսեր չուներ: Բայց ինչո՞ւ պետք է լինեին զոհեր, հեղաշրջում, սպառնալիք Ղրիմին, գործողություն Դոնբասում, դա ես չեմ հասկանում: Նրանք պատերազմն սկսել են 2014 թվականին: Մեր խնդիրն էր կանգնեցնել պատերազմը: Մենք այդ պատերազմը չենք սկսել 2022 թվականին, դա պատերազմը կանգնեցնելու փորձ էր»,- ասել է Պուտինը:
Պատասխանելով Կարլսոնի այն հարցին, թե ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքերը», Պուտինն ասել է. «Դուք, իհարկե»: Ինչին լրագրողը կատակով պատասխանել է, որ այդ օրը զբաղված է եղել: Պուտինը ժպտալով ասել է. «Դուք կարող եք ալիբի ունենալ, բայց ԿՀՎ-ն՝ ոչ»:
Կարլսոնը հարց է ուղղել խաղաղ կարգավորման վերաբերյալ: «Զելենսկուց ակնկալում էին, որ նա կարող է խաղաղության հասնել Դոնբասում, ուստի նա եկավ իշխանության, քանի որ խոստացավ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Բայց հետո՝ գալով իշխանության, նա երկու բան հասկացավ: Նախ այն, որ չպետք է պայքարել նեոնացիստների և ազգայնականների հետ, քանի որ նրանք ագրեսիվ են և շատ ակտիվ, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել: Երկրորդ, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, աջակցում է նրանց և միշտ աջակցելու է նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանին: Դա անվտանգ է և շահավետ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ այդպիսով Զելենսկին խաբել է իր ընտրողներին:

Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
312:18
«Իսրայելը մտադիր է հրաժարվել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից»․ Նեթանյահու
1512:17
«ՔՊ-ն առնչություն չունի մարդու հիմնարար իրավունքի հետ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
1712:06
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
1712:00
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:48
«Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ»․ Դավիթ Անանյան
4811:30
«Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել»․ ՆԳՆ (տեսանյութ)
4711:24
«Հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4711:18