«Փաշինյանի հարցազրույցի երկու դրվագի վրա հրավիրում եմ Ձեր ուշադրությունը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու դիտարկում՝ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ
The Telegraph-ի հարցազրույցում Փաշինյանը, մեծ հաշվով, նորություն չի ասել, բայց երկու դրվագի վրա հրավիրում եմ Ձեր ուշադրությունը:
Խոսելով Ալմա-Աթայի հռչակագրի մասին, Փաշինյանն ասում է. «Ստորագրումից և վավերացումից հետո (խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի մասին է) տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրոմիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:
Սույնով Փաշինյանն ուղղակիորեն արձանագրում է, որ այդ Հռչակագրի ստորագրումից հետո «տեղի ունեցած շատ իրադարձություններ» (օրինակ՝ մի շարք միջազգային փաստաթղթերով, անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ԼՂ փաստացի սուբեկտությունը) ինքը Պրահայում սրբագրել է՝ ԼՂ-ն ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս: Ասածի ենթատեքստն այն է, որ ես կատարել եմ իմ պարտավորությունները, Ալիևը դրա դիմաց չի ճանաչում նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Բայց հարցազրույյցի մյուս դրվագն ավելի ուշագրավ է:
Պուտինի՝ Հայաստանում ձերբակալելու հնարավորության մասին հարցին Փաշինյանը «կոտրատվելով» պատասխանում է, թե Հայաստանը իրավական երկիր է ու այդ հարցը պետք է որոշեն իրավապահ մարմինները (այսինքն, Փաշինյանն ուղիղ չասեց, թե Պուտինը Երևանում չի ձերբակալվի):
Շատ շուտով «հայելային» պատասխանը կստանանք՝ կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ, որոնք «ինքնուրույն» կարող են թեթևակի Հայաստանի «աչքը» վախեցնել»»:

«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
3215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
3314:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
4114:48
«Կրթությունը լավ է, բայց բարդույթներով «պրիդուռոկ» չլինելը ավելի կարևոր է»․ Անժելա Էլիբեգովա
5314:30
«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան
5514:24
«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան
6214:12
«Հայացք ձգեք ԱԺ ուղղությամբ, հասկանանք՝ քանի՞ գրագետ, դաստիարակված արարած կա այնտեղ»․ Արմենուհի Վարդանյան
6014:00
«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
7613:48