Չեխովի դպրոցում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, 14-ամյա դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց
![]() 309 Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 19:36 Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 01 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել նշված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Մ․Բ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ փետրվարի 5-ին, ժամը 13։00-ին նշված դպրոցում Մ. Բ․-ն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել 14-ամյա Ա․ Մ․-ի հասցեին, որին ի պատասխան վերջինս թքել է Մ.Բ․-ի մեջքին: Հաջորդ օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 12։30-ին նշված դպրոցի 2-րդ հարկում աստիճանավանդակների մոտ Ա.Մ․-ն կռվի է բռնվել Մ.Բ․-ի և նրա ընկերոջ Մ․-ի Հ․-ի հետ, որի ժամանակ Մ.Հ․-ն բռունցքով հարվածել է Մ.Բ․-ի գլխին, ով վայր է ընկել և գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք: Բժիշկները ոստիկաններին հայտնել են նաև, որ վայր ընկնելու հետևանքով Մ.Բ․-ն գլխի ձախ գագաթային շրջանում ստացել է «պատռված վերք» մարմնական վնասվածք։ Դեպի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
