Եվրոպան որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների վերաբերյալ

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել բանաձևին, որը թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործել Ուկրաինայի համար։ Այս մասին ասված է Խորհրդի հայտարարության մեջ։
Խորհուրդը հայտնել է, որ այսօր հաստատել է որոշում և բանաձև, որը հստակեցնում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի (CBRF) ակտիվներն ու պահուստները պահող կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիայի պարտավորությունները, որոնք սառեցվել են ԵՄ սահմանափակող միջոցների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել է խորհուրդը, կենտրոնական դեպոզիտարիաները, որոնք ունեն ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ Կենտրոնական բանկի ակտիվներ, պետք է առանձին հաշվառեն ԵՄ սահմանափակող միջոցների հետևանքով կուտակված արտակարգ դրամական մնացորդները, ինչպես նաև պետք է առանձին պահեն համապատասխան եկամուտը, և ավանդապահներին արգելվում է տնօրինել արդյունքում ստացված զուտ շահույթը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «այս որոշումը Խորհրդին հնարավորություն է տալիս որոշում կայացնել այդ զուտ շահույթից հավաքագրված գումարի՝ ԵՄ բյուջեում հնարավոր ֆինանսական ներդրման մասին՝ Ուկրաինային և նրա հետագա վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար»:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
326Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
211Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
165Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
178723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69822.10.2026, 02:06