«Թուրքիայի զինված ուժերն ամռանը կամրապնդեն իրենց դիրքերը Հյուսիսային Իրաքում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամռանը հանրապետության զինված ուժերը (ԶՈւ) նախատեսում են ուժեղացնել իրենց դիրքերն ու հենակետերը Հյուսիսային Իրաքում՝ իր բնորոշմամբ՝ հակաահաբեկչական գործողության տարածքում, ինչը կբարձրացնի դրանց արդյունավետությունը։ Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։
«Ամռան ամիսներին մենք հիմնականում կավարտենք մեր դիրքերի ամրապնդումը «Ճանկեր» գործողության տարածքում: Այսպիսով, մենք կկարողանանք շատ ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների դեմ»,- ասել է նախագահը:
«Ճանկ» օպերացիան թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվում է Հյուսիսային Իրաքի մի շարք շրջաններում 2019 թվականից։ Նրա թիրախը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ու նրա հարակից կազմակերպություններն են։
«Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկչական պետության ստեղծումն իր հարավային սահմաններում: Մենք կշարունակենք ոչնչացնել ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, որտեղ էլ որ նրանք լինեն, և մենք կոչնչացնենք նրանց ենթակառուցվածքները», - ասել է Էրդողանը:
Միաժամանակ, նախագահն ընդգծել է, որ «Թուրքիան, անշուշտ, հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»։ Նա նաև «իրավացիորեն ակնկալում է իրաքցի եղբայրներից, որ նրանք թույլ չեն տա, որ իրենց հողերը՝ որպես հենակետ, օգտագործվեն Անկարայի դեմ գործող ահաբեկիչների համար»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
156Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
140013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
52512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
90811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
141911.08.2026, 21:04