«Հայկական կողմից կրակոցների արձակումն ադրբեջանցիների ուղղությամբ ցավալի էր, Ադրբեջանի պատասխանն` անհամաչափ»․ Բորել

Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ է 1 վիրավոր։
Ըստ Բորելի՝ Ադրբեջանն անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։
«Սա կրկին փաստում է ուժերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը տևական ժամանակ խրախուսում է Եվրոմիությունը։ Հարկ եմ համարում վերահաստատել Եվրոմիության լիակատար հանձնառությունն՝ աջակցելու տևական և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման և տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների վրա։ Եվրոմիության առաքելությունը Հայաստանում վերջերս համալրվել է՝ անձնակազմի թվաքանակն է ավելացել, այն շարունակելու է նպաստել հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակող միջավայրի ձևավորմանը»,- հայտարարել է Բորելը։

«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
419:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
4818:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
4218:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
4218:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
4818:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
4917:48
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
5916:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8913:36