Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Չենք բացառում ԵԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալը». Լավրով

«Չենք բացառում ԵԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալը». Լավրով
736
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 16:00

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու հարցը «օդում կախված է»: Այս մասին նա ասել է Պետդումայում կառավարության ժամի ընթացքում ունեցած ելույթում:

«Չենք բացառում ԵԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալը: Այդ հարցը դեռ չի քննարկվել, այն օդում կախված է: Այլ հարց է՝ արդյոք մեր դաշնակիցները կհետևեն մեզ։ Նրանց դիրքորոշումը պետք է ամբողջությամբ հաշվի առնվի»,- նշել է Լավրովը: