«Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը». Փաշինյան
![]() 234 Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 11:18 Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցներին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ. «Տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե սահմանի՝ վերը հիշատակված հատվածում ՀՀ դիրքապահների կողմից կրակ է արձակվել ու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Այս հայտարարությունից հետո ՀՀ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել ու հետևաբար, եթե պարզվի՝ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ: Չնայած սրան, հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ունեցանք 4 զոհ: Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ: Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
