Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
677
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 09:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցները, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ․ «Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ էսկալացիայից և երկխոսություն սկսել: Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին»,- Լիբիի խոսքը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները: