Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արևմուտքը ձգտում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը». Պատրուշև

«Արևմուտքը ձգտում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը». Պատրուշև
686
Ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ., 11:18

Արևմուտքը ձգտում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, Բիշքեկում Աֆղանստանի հարցով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանն ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Տեսնում ենք Արևմուտքի ձգտումը՝ ցնցելու Հարավային Կովկասում իրավիճակը, խանգարելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է տվյալ տարածաշրջաններում իրադրության սրմանը»,- ասել է Պատրուշևը: