Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Բայդենը չի բացառել Ուկրաինայի զինված ուժերի հետագա նահանջը

Բայդենը չի բացառել Ուկրաինայի զինված ուժերի հետագա նահանջը
808
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 11:06

Ուկրաինան կարող է շարունակել նահանջել Ավդեևկայի կորստից հետո՝ ԱՄՆ Կոնգրեսում լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցում համաձայնության դժվարությունների պատճառով, լրագրողների նետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է RFI-ն։

Նրան հարցրել են, թե վստա՞հ է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կորցնի վերահսկողությունը մեկ այլ քաղաքի նկատմամբ։ «Ես՝ ոչ։ Ոչ ոք չի կարող վստահ լինել»,- ասել է Բայդենը: «Ես պայքարելու եմ նրանց անհրաժեշտ զինամթերքով ապահովելու համար»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ԶՈՒ-ն ամբողջական վերահսկողության տակ է առել Ավդեևկան։