«Բարդ է Էրդողանի համար». Գարիկ Քեռյան
![]() 288 Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 02:18 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ Յոթնյակի երկրները փորձում են կիրառել բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների դաշտ, երևի ռազմի դաշտում ուկրաինական բանակի հաղթանակն արդեն հավատ չի ներշնչում: Արևմուտքը ևս հսկայածավալ ռազմական մատակարարումներն արդեն դժվարությամբ է իրականացնում: G7-ը որոշել է խստացնել այն պետությունների դեմ գործողությունները, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները: Իհարկե, հասկանալի է, որ այդ ցանկում առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Թուրքիան: Եթե Թուրքիան ստիպված լինի զիջել և միանալ պատժամիջոցներին, էականորեն կարող է հետընթաց գրանցվել ռուս-թուրք/ադրբեջանական համագործակցային ձևաչափում: Այս հանգամանքը միանգամայն իրական կարող է դարձնել Կրեմլի որոշակի տեղաշարժը դեպի հայկական շահերի պաշտպանություն և Իրանի հետ առավել սերտ դաշնակցություն: G7-ի որոշումը, եթե այն իրականացվի, տարածաշրջանային քաղաքական իրադրությանը նոր երանգներ է տալու: Հարավկովկասյան երեք պետություններն էլ, ինչպես գիտենք, չեն միացել պատժամիջոցներին: Բարդ է Էրդողանի համար, չէ, որ Անկարայում սպասում են ամերիկյան կործանիչների գնման գործարքին, բայց և չեն կարող նեղացնել Պուտինին: Ամեն դեպքում մինչև նոյեմբեր, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը ծանրության կենտրոնը տեղափոխվում է պատժամիջոցների գործիքակազմի կիրառում»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
