Քաղաքագետները Հ1-ի բակում հաղորդումից հետո ծեծել են իրար. գործն ուղարկվել է ՔԿ
![]() 324 Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 21:00 «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1՝ բանավիճելու: Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը աղբյուրի հետ զրույցում ասել է, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Սուրեն Սահակյանը աղբյուրի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, ասել, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում, բանավեճի ժամանակ Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ «Արեգ Քոչինյանի կողմից անհանդուրժողական մթնոլորտ կար, ագրեսիվ վարք, երբեմն նաև վիրավորում էր ինձ, հետևանքն էլ դա եղավ»,- ասել է Սահակյանը։ Արեգ Քոչինյանը զանգերին չի պատասխանել։ Քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
