«2018-ից Ծաղկաձորում շուրջ 10 հա անտառային տարածք ոչնչացվել է կամ էլ ոչնչացման եզրին է»․ Այսեր Ղազարյան

Գոյություն ունեցող անտառները պետության բացառիկ սեփականություն են, սակայն ինչպե՞ս են այժմ վարվում պետական սեփականության հետ։ Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը «Պանորամա»-ի հետ զրույցում բարձրաձայնել է մի խնդրի մասին. անատառածածկ տարածքները 1990թ-ի անտառային քարտեզներից դուրս են բերվում՝ շինարարություն իրականացնելու նկատակով։ Խնդիրը հատկապես սուր է Ծաղկաձորում։
«1990թ-ի անտառային քարտեզներից դուրս են հանվում անտառներն ու դնում շինարարության տակ։ ՇՄ նախարարությունն էլ դրական եզրակացություն է տալիս։ Սա նվազագույնը պաշտոնական դիրքի չարաշահում է։ Հիմա ընթացիկ նման աշխատանքներ են գնում Ծաղկաձորում։ Նախորդ իշխանությունների մասով, որոնց ներկայացուցիչներից ոմանք սեփականացրել էին անտառածածկ տարածքները, մեծ աղմուկ բարձրացրեցին, եթե դուք դա պարսավանքի եք ենթարկում, ապա ինչո՞ւ եք հիմա նույնը շարունակում։ Պետական մակարդակով անտառային հողերը փոխվում են համայնքային հողերի, որից հետո մասնավոր սեփականություն են դառնում։
Հիշեցնեմ նաև, նախորդ տարի, Սամվել Ալեքսանյանի աղջկան պատկանող տարածքում մեծ ճանապարհ էին բացում անտառի միջով, որը սեփականաշնորհված էր, սա ընդամենը մեկ օրինակ է։ 2018-ից մինչև հիմա Ծաղկաձորում շուրջ 10 հա անտառային տարածք կամ ոչնչացվել կամ էլ ոչնչացման եզրին է։ Այս խնդիրներն ուղղակի հնարավոր չէ չտեսնել։ Ինչպե՞ս է հնարավոր չտեսնել զանգվածային անտառների ոչնչացումը»,- հավելեց նա։
Արբանյակային լուսանկարները տրամադրել է Այսեր Ղազարյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:



Բեզոարյան այծերի հաշվառում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
336Երեկ, 00:54
«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
57119.07.2026, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
97317.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
103316.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
92416.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
89614.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
71214.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
441710.07.2026, 13:40