«Հիմա էլ գյուղական բնակավայրերի աշակերտներին են տարանջատում». Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․ «Օրվա իշխանությունը հենց սկզբից հանրությանը բաժանեց սևերի և սպիտակների։ Իհարկե այդ համատեքստում իրենք սպիտակներն էին, թեկուզ հենց սկզբից էլ պարզվեց, որ սպիտակությունն արտահայտվում է միայն թշնամու առաջ հանձնվողի սպիտակ դրոշ բարձրացնելով։ Իրենց գործունեությամբ այս իշխանություններն ամեն օր տարբեր ոլորտներում խորացնում են այս բաժանումը։ Ես այսօր խոսելու եմ կրթության ոլորտում գյուղական բնակավայրի դպրոցներում աշակերտների տարանջատման մասին՝ արդեն հստակ օրենքի մակարդակում։ Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ միայն գյուղական բնակավայրի դպրոցում աշխատելու իրավունք ստացավ ԲՈՒՀ-ի ավարտական կուրսի ուսանողը, այսինքն օրենքի մակարդակով ամրագրվեց, որ գյուղում ապրող աշակերտի նկատմամբ կարելի է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել, իսկ չէ՞ որ խոստացել էին կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից, էլեկտրոնային գործիքների զարգացումը զուգակցել բարձրակարգ ուսուցիչների գործուղման համակարգի զարգացմամբ, չէ՞ որ խոստացել էին կրթության համակարգում հավասարության ապահովումը և տարածքային անհամաչափ զարգացման մեղմումը դարձնել իրականացվող քաղաքականության անկյունաքարային սկզբունքներ։ Փաստորեն խոսքի և գործի հակասությունն այս իշխանությունների այցեքարտն է։ Հիշեցնեմ, որ օրենքի այս փոփոխությունն ԱԺ-ում ներկայացրել է կրթության նախարարը, ով բոլորովին վերջերս հնչեցրել է այն միտքը, որ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, երեխաներին հասանելի կրթության որակը նույնը պետք է լինի անկախ բնակավայրից։ Հետաքրքիր է՝ այս մարդիկ մի բան ասելիս հիշո՞ւմ են, թե երեկ ինչ էին ասել այդ թեմայով»,- նշեց պատգամավորը։

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
4719:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
17602.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
45027.05.2026, 09:24
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
60025.05.2026, 19:12
2026 թ. 2-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
88619.05.2026, 23:54
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»
84819.05.2026, 09:12
««Ուժեղ Հայաստան»-ը երաշխավորում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում և անվճար բարձրագույն կրթություն». Գոհար Ղումաշյան
96518.05.2026, 02:12
«Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. դուք լրիվ իմ հետևից եք ընկել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
113815.05.2026, 12:12