«ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին սպառազինություն է տրամադրում»․ Եվրոխորհրդարանի պատգամավոր

Եվրոխորհրդարանը երեքշաբթի Ստրասբուրգում քննարկել է Հայաստանի հետ Եվրոմիության կապերի ամրապնդումը: Խորհրդարանականներն աջակցում են Բաքվի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումները շարունակելու Երևանի ջանքերին՝ խաղաղ համաձայնության հասնելու համար, և կոչ են անում ադրբեջանական իշխանություններին՝ ավարտել խաղաղ գործընթացը: Սակայն պարզապես բանակցություններ վարելը բավարար չէ, կարծում է Եվրոխորհրդարանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն:
«Դրանք ընթանում են, բայց ավելի ու ավելի են ձգձգվում։ Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային՝ հարգել ժողովրդավարությունը և հայ ժողովրդին, որը հույսը դնում է մեզ վրա։ ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը վերապատրաստում է հայ զինվորներին և Երևանին սպառազինություն տրամադրում»,- ասել է նա։
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում»,- նշել է ԵԽ իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն: Մյուս պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին ավելի հաստատակամ երկխոսություն սկսել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և չկիրառել «երկակի ստանդարտներ»։

«8 տարվա իշխանությունը դեռ շարունակում է իրեն պահել ընդդիմության պես»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2413:12
«Իրանը խոսում է ՀՀ-ն զորացնելու անհրաժեշտության մասին․ Երևանը պատրա՞ստ է պաշտպանել այդ հնարավորությունը»․ Դավիթ Անանյան
2813:06
«Արդյո՞ք ռուսական ռազմաբազայի այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժեշտ էր․ կա կարծիք, որ ընդհակառակը՝ վտանգ էր»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3713:00
«Հաջորդ անգամ կարո՞ղ է գա, ընտանիք մտնի, ասի՝ հայրը երեխային ինչպես պիտի դաստիարակի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3812:54
270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին»
4812:30
Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
7412:24
«Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9212:12
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
8712:06