«Թող չլինի Նիկոլ Փաշինյանը». Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը Փաշինյանին պատմեց երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը. «Երեկ այստեղ ընդդիմությունը հասավ նրան, որ կամ չի լինի Նիկոլ Փաշինյանը, կամ չի լինի ՀՀ-ն ընդհանրապես և նույնիսկ հույս հայտնեցին, որ մինչև այս գործընթացի ավարտը այևս չի լինի Նիկոլ Փաշինյանը: Հիմա հարց եմ ուզում տալ՝ ինչպիսին եք տեսնում Հայաստանի ապագան»:
«Եթե տենց ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ նման ընտրություն երբևէ որևէ մեկը չի էլ կարող քննարկել։
Ինչ վերաբերվում է երկարաժամկետ տեսլականին, ճիշտ կլինի, որ ես այդ մասին պաշտոնական հայտարարություն անեմ այն բանից հետո, երբ որ այդ թվում խորհրդարանական մեծամասնության հետ մենք պատշաճ և մանրամասն քննարկումներ կունենանք։
Ես աշխատանքային ֆորմատներում արդեն մի քանի անգամ խոսել եմ իմ պատկերացումների և հնարավորությունների մասին, բայց, քանի-որ մենք խոսում ենք երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարի մասին, ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ ունենանք քննարկումներ և ձևավորվի թիմային ըմբռնում, որովհետև իմ անձնական տեսակետը ներկայացնելը, իսկ որպես վարչապետ տեսակետը ներկայացնելու համար մենք պետք է այդ քննարկումները ունենանք»,- պատասխանեց Փաշինյանը։

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
8601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
14700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
90Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
83Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
84Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
98Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
82Երեկ, 21:48