«Մի ուշագրավ հայտարարություն չնկատվեց/չքննարկվեց». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում մի ուշագրավ հայտարարություն չնկատվեց/չքննարկվեց:
Փաշինյանի Հունաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետը նշեց՝ «քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել՝ ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն»:
Ձևակերպումը կառավարության պաշտոնական կայքից եմ վերցրել:
Այնպես չէ, որ կարծում եմ, թե մեզ գրկաբաց ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում սպասում են, բայց տպավորություն ստացա, որ նաև կուլիսների հետևում են Հայաստանի իշխանություններին խոստումներ և երաշխիքներ խոստանում, արդեն պարզ է ինչի դիմաց կամ ինչ կորզելու նպատակով:
Ժողովրդավարության մասին նույնիսկ չեմ էլ խոսում՝ հայաստանյան բանտերում կամ տնային կալանքի ռեժիմում գտնվողները քաղբանտարկյալները վկա:
Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում Հայաստանը՝ ՆԱՏՕ, ԵՄ, թե՞... Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք:
ՀԳ. Պարբերաբար տարբեր մարդկանց մոտ տեսնում այն հարցադրումը, թե ինչո՞ւ են տարբեր գործիչներ, փորձագետներ, ակտիվ քաղաքացիներ գրում կամ հնչեցնում նոր փորձությունների, նոր պատերազմի կամ ինչպես այս դեպքում՝ նոր արհավիրքի մասին:
Նախ սա բխում է մեր շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսից:
Երկրորդ, մի մասը սա գիտակցում էին դեռ 2018-ի ապրիլ/մայիսից, մի մասը՝ 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիաներից հետո, ցավոք, շատերն էլ դեռ չեն գիտակցում կամ փնտրտուքների մեջ են և նրանց իրականություն բերելու համար պետք է անընդհատ բաց խոսել ու հիմնավորել»:

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
814:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2714:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3614:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
4614:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
4313:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4913:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4613:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5313:12