«Ոչնիկոլական հանրությունը պետք է հստակ դիրքավորվի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ». Վահե Հովհաննիսյան
![]() 194 Շաբաթ, 02 մարտի, 2024 թ., 20:24 Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։ Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), և հիմնական ճշտվելիք հարցը հետևյալն է. արդյո՞ք կատարվողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների և վերնախավերի։ Հետևաբար այս կարևոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցություններ, գոյություն ունեցող կուսակցություններ, հասարակական-փորձագիտական կազմակերպություններ, հանրային միավորներ, իհարկե՝ եկեղեցին և այլն, պարտավոր են ձևակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Անհատական կարծիքը և գնահատականները բավարար չեն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրություն և հստակություն։ Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամիսների, մեղմ ասած, անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։ Ավելի ուշ դրա գնահատականները կտրվեն, թե ով իրեն ինչպես պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։ Տեխնիկապես ինչպե՞ս դա կարվի, էական չէ՝ առանձին հայտարարություններ, թե ի սկզբանե միասնական փաստաթուղթ։ Կարևորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագետ, ռացիոնալ, պետական մտածողության գերիշխմամբ, առանց գավառական հայրենասիրության տարրերի։ Եթե այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
