«Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել». Ալիևը՝ Միշուստինին
![]() 712 Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 14:36 Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել: Այս մասին Բաքվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը մշտապես հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը: Համագործակցության ամրապնդման շրջանակներում բոլոր խնդիրները հաջողությամբ իրականացվում են, ապրանքաշրջանառության աճը կազմել է 17 տոկոս և մոտեցել 4,5 մլրդ դոլարի նշագծին: Բնականաբար, սա վերին շեմը չէ, վստահ եմ, որ այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել ՌԴ վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, հաջորդ տարի ևս կտեսնենք փոխադարձ առևտրի ավելի մեծ աճ»,- ասել է Ալիևը: Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և նշել, որ այցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
