Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հորերում տոննաներով կարտոֆիլ է փչանում». Զոլաքարի բնակիչների բողոքի ակցիան

«Հորերում տոննաներով կարտոֆիլ է փչանում». Զոլաքարի բնակիչների բողոքի ակցիան
190
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 16:36

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Մարտունի-Վարդենիս ճանապարհը։ Նրանք դժգոհել են կարտոֆիլի իրացման խնդրից։ Պահանջում են, որպեսզի պատկան մարմինները գյուղմթերքը շուկայում իրացնելու հարցում լուծումներ առաջարկեն։
Հիշեցնենք, որ խնդրին փետրվարի 22-ին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղված գրությունն այն մասին, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների մշակած կարտոֆիլը չի վաճառվել, պահեստներում, հորերում տոննաներով կարտոֆիլ է մնացել: Նա նաև գրել էր, որ ի պատասխան իր գրության՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է հետևյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ»: