«Մեր երկիրը փրկելու խնդիր ունենք այսօր». Միհրան Պողոսյանի հարցազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 259 Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 19:00 Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը, հինգ տարի է՝ Հայաստանից հեռացել ու բնակվում է Մոկսվայում, հարցազրույց է տվել «Մեդիահաբ»-ին։ Հարցազրույցի ընթացքում նա որոշ բացահայտումներ է արել իր ծրագրերի մասին։ Մասնավորապես, Պողոսյանն ասել է, որ օրեր առաջ ինքը դիմում է գրել և դուրս եկել ՀՀԿ-ից և նոր կուսակցություն է բացել։ Կուսակցությունը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը փրկելու խնդիր ունենք այսօր, որի համար միասնություն է հարկավոր, դրա համար իրենք իրենց նորաստեղծ կուսակցության գրասենյակներ են բացելու նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Միասնության ճանապարհին Միհրան Պողոսյանը պատրաստ է համագործակցել նաև գործող վարչախմբի անդամների հետ, միայն թե հեռացնեն այս ամենի գլխավոր մեղավորին՝ վարչախմբի ղեկավարին․ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որի անունը, ի դեպ, նա հարցազրույցի ընթացքում ոչ մի անգամ չի տալիս։ Միհրան Պողոսյանը զրույցում անդրադարձել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին, նախորդ իշխանությունների օրոք իր շուրջ տեղի ունեցող սկանդալային իրադարձություններին, իր դեմ արդեն նոր իշխանությունների օրոք հարուցված քրեական գործերին և վերջին դեպքին՝ կոկաինի գործին, որով ինքը զանգահարել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
