Հայաստանում ավելի քան 28 հազար կին գործազուրկ է
![]() 218 Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 18:18 2023 թ-ի վերջին Հայաստանում աշխատանք փնտրող կանանց թիվը 36%-ով ավելի է նույն կարգավիճակում գտնվող տղամարդկանց թվից․ դեկտեմբերին աշխատանք է փնտրել 39116 կին և 25 074 տղամարդ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նրանցից գործազուրկ է 28016 կին և 18 003 տղամարդ, գրում է «Ֆակտոր»-ը։ Ուշագրավ է, որ 2022 թ-ի համեմատ գործազուրկ կանանց թիվն ավելի շատ է կրճատվել, քան գործազուրկ տղամարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 8․3% և 0․1%։ Գործազուրկ կանանց մեծ մասը՝ 68․5 %-ը, 35 և ավելի տարիքի են, 30-34 տարիքային խմբի մոտ գործազրկությունը 15 % է։ Գործազուրկ կանանց կեսից ավելին՝ 53․9 %-ը, միջնակարգ կրթություն ունի, միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն ունեցողները 19․5 % են կազմում, իսկ բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունեցող կանանց կշիռը գործազուրկների մեջ 14․7 % է։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
