«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են: Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ դիմումների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարությունը որևէ պաշտոնական դիմում չի ստացել Երևանից՝ կազմակերպությանը անդամակցությունը կասեցնելու մասին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
80Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
81Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
167Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
110Երեկ, 19:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
180Երեկ, 17:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
104Երեկ, 17:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
99Երեկ, 17:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
99Երեկ, 17:18