«Երևանի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարի կարող է լինել անվճար». Վիկտոր Մնացականյան
![]() 154 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 10:06 Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է, հավաքվածները պահանջում են չեղարկել հասարակական տրանսպորտի թանկացման նախագիծը։ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունները․ «Իրենք անում են ընդամենը հասարակական տրանսպորտի վատթարացում, որովհետև այս մոդելով դա չի աշխատի, ոնց որ չաշխատեց կարմիր գծերի ծրագիրը կենտրոնում։ Կա տրանսպորտի և հասարակական տրանսպորտի տարբերություն, քաղաքային իշխանությունները խոսում են միայն հասարակական տրանսպորտի մասին, տաքսիների վերաբերյալ ոչինչ չկա, տաքսիստները իրենք ինքնուրույն պայքարում են օնլայն տաքսիների հարթակների հետ և այլն։ Քաղաքային իշխանությունները երբևէ որևէ միջազգային մասնագետների հետ չեն քննարկել, թե Երևանում հասարկական ո՞ր տրանսպորտի ուղղությունն է ճիշտ զարգացնել, օրինակ մենք առաջարկում ենք տրամվայների տարբերակը, որն ավելի կոլորիտային է ու երևանյան։ Ունեմ համոզմունք և քաղաքային իշխանություննները չկարողացան ապացուցել հակառակը, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար և այդ գումարի տեղը մենք ասում ենք»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
