«Փաշինյանն անում է այն ամենը, ինչը ժամանակին արել է Պորոշենկոն». Պետդումայի պատգամավոր
![]() 699 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 17:36 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակել է անել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին արտաքսելու՝ Երևանի որոշմանը։ «Սա ապացուցում է, որ ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է անջատվում Ռուսաստանից: Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ: Նա եկել է իշխանության՝ քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի ֆոնին: Այսօրվա դրությամբ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն և շարունակել է անել Զելենսկին։ Նա քայլում է տրորված արահետով, որն իր համար որոշում են անգլոսաքսերը, որոնք մտադիր են Հայաստանը վերածել հերթական հակառուսական ճակատի»,- ասել է Վոդոլացկին: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ Հայաստանն ունակ է ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում՝ առանց ռուս սահմանապահների մասնակցության: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
