«Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները». Պեսկով
![]() 730 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 13:54 Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ահռելի աշխատանք է սպասվում: Հարկավոր են շփումներ՝ իրավիճակը պարզելու համար: Կպարզաբանենք և կխոսենք ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններին համահունչ»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, երեկվա ասուլիսի ժամանակ խոսելով ՀԱՊԿ-ի մասին, Փաշինյանը հայտարարել էր. «Մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը սառեցրել ենք՝ նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք: Մենք խնդրում, ակնկալում, պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում... Եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, բա ցույց տվեք՝ ձեր պատերացրած ինքնիշխան տարածքը ո՞րն է: Ցույց չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքը: Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է: Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այն կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի հարցերը հասցեագրված են, լուծված, ամփոփված: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ե՞րբ, չեմ կարող ասել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
