«Հորինում էին, թե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից». Զախարովա
![]() 688 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 18:00 Մենք երբեք կասկածի տակ չենք դնի ցանկացած պետության՝ իր ներքաղաքական կուրսը դրսևորելու ինքնիշխան իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարության հայտարարությունները: «Մեզ չի կարող չմտահոգել Հայաստանի ղեկավարության անարդյունավետ, երբեմն վիրավորական հռետորաբանությունը: Մենք առաջարկել ենք Հայաստանին՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել: Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց այլ միջոցներ: Հորինում էին, թե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից: Հետո սկսեցին վիրավորել և նսեմացնել, ինչը հատուկ չէ հայ հասարակությանը: Հետո որոշեցին ԵՄ առաքելություն հրավիրել, որը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, որքան զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հարևան պետությունների դեմ, օրինակ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի: Հիանալի հասկանում ենք արևմտյան երկրների կողմից մեր հայ գործընկերների վրա ճնշումները: Եթե Երևանը շարունակի նման կուրսը, անդառնալի վնաս կհասցվի մեր դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Զախարովան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
