Արևմտյան ԶԼՄ-ները՝ Պուտինի հաղթանակի մասին
![]() 723 Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 17:18 Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Արտասահմանյան լրատվամիջոցները աղետ են կանխատեսում Ուկրաինայում: «Պուտինի հաղթանակի և ԱՄՆ-ում Թրամփի՝ հնարավոր իշխանության գալու ֆոնին Եվրոպան պետք է փոխի իր մտածելակերպը»,- գրում է Bloomberg-ը: Wall Street Journal-ը հարց է ուղղում. «Պուտինի իշխանության ևս վեց տարիները էլ ի՞նչ կարող են բերել Ռուսաստանին և աշխարհին»: Բրիտանական Guardian թերթն ուշադրություն է հրավիրել քվեարկությունը խափանելու փորձերի վրա. ընտրություններն անցկացվել են ռուսական նավթային օբյեկտների վրա ուկրաինական դրոնների հարձակումների ֆոնին: Ինչպես հաղորդում է CNN-ը, Ուկրաինան ընտրությունների օրը հարձակվել է նույնիսկ այն տարածքների վրա, որոնք իրենն է համարում: Թուրքական Anadolu-ն նշում է, որ քվեարկության ժամանակ զանգվածային կիբերհարձակումներ են տեղի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։ «1999 թվականին իշխանության եկած Պուտինը պատրաստվում է նոր վեցամյա ժամկետի, որը թույլ կտա նրան դառնալ Ռուսաստանի առաջնորդը, որն իր նախորդներից ամենից շատն է մնացել իշխանության՝ վերջին ավելի քան 200 տարվա ընթացքում»,- գրում է Reuters-ը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
