«Եթե ոչինչ չանենք, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի»․ Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիներին
![]() 250 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 11:30 Մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հարցեր, կարևորել է Ադրբեջանի հետ միջազգայնորեն հաստատված սահման ունենալու փաստը: «Շփման գիծը ուրիշ բան է, սահմանը՝ ուրիշ։ Շփման գիծը մի երևույթ է, որից այս ու այն կողմ իրար վրա կրակելը նորմալ երևույթ է, սահմանը մի երևույթ է, որից այս ու այն կողմ իրար վրա կրակելը արտառոց երևույթ է։ Մեր խնդիրը հետևալն է, ունենալ սահման, որը միջազգայնորեն, դե յուրե պարիսպ է, որից այս ու այն կողմ կրակելը ընդունված չի լինելու։ Մենք ճանապարհները կառուցելու ենք, գյուղին ամեն ինչով ապահովելու ենք, որտեղ պետք լինի լրացուցիչ կոմպեսացիաներ ենք վճարելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ սցենարի դեպքում, եթե ոչինչ չարվի՝ շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։ «Ես գիտեմ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, ու երբ որ իրար հանդիպենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա դո՞ւք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
