«Հայաստանի առաջարկները դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից». Փաշինյանը՝ Սթոլթենբերգին
![]() 157 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 14:24 Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում հնչեցրած 3 սկզբունքների վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն այդ հռչակագրի Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու 1991թ. ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը 2 հանրապետությունների միջև և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջակափումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ մեր պատկերացումներն ամբողջացնող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անհատական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը: Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991թ. Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք մինչ օրս դրական արձագանք չենք ստացել պաշտոնական Բաքվից»,- ասել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
