«Այս «կառավարությունը» չի հասկանում, թե ինչ ծավալի հանցանքներ է գործել ընդդեմ Հայաստանի»․ Արտակ Զաքարյան
![]() 174 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 22:30 ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Որքան մարդկանց է Նիկոլը դրդում ապազգային, հակապետական գործունեության՝ հանուն իր շահերի: Տավուշի այսօրվա մարզպետը (նույնը նաև նախորդները) երևի հարյուրավոր անգամներ, ոտքի վրա հարգել և հիշատակի կենաց է խմել 1990-ականներին Տավուշի բնակավայրերից թուրք գրոհայիններին հեռացրած ու Հայաստանի սահմանները պաշտպանած նոյեմբերյանցի և իջևանցի տղաների համար: Ակնհայտ է, որ այս «կառավարությունը» չի հասկանում, թե ինչ ծավալի հանցանքներ է գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Չեն հասկանում, որ Արցախը տալուց հետո, Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը դրել են դանդաղ մահվան ռելսերի վրա: Չեն հասկանում, որ Ոսկեպարը և մյուս ռազմավարական տարածքները տալուց հետո թուրքի համար դուռ են բացում դեպի Իջևան, Նոյեմբերյան և այլ հարակից բնակավայրեր: Չեն հասկանում, որ ամբողջ կառավարությունով հետույքներն էլ բացեն ու դեմ անեն ադրբեջանցուն, մեկ է դրանք առանց ուժի դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից, իսկ Հայաստանի դեմ հաջորդ պատերազմն ավելի շուտ ու ավելի հեշտ է սկսվելու: Թշնամուն չճանաչողը՝ թշնամուց բեթար է: Հ.Գ.Սթոլթենբերգին բարևեք: Բաքվում ասել է, եթե ռուսներն Ուկրաինայում հաղթեն՝ Ադրբեջանի համար լավ չի լինելու»,- գրել է Զաքարյանը։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
