«Բթամտորեն չենք ընկալում, որ մեր ԵՄ-ն էլ, ՆԱՏՕ-ն էլ թուրքիան է». Գևորգ Գևորգյան
![]() 245 Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 00:18 «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․ «Այ էս սարերն են դիտու՞մ ԵՄ դիտորդները, որ ի՞նչ անեն, Հայաստանը փրկե՞ն պատերազմի արհավիրքից, այնպես ինչպես միասնաբար «փրկեցին» 44-օրյա ցեղասպան պատերազմի՞ց, ագրեսոր ադրբեջանի ոտնձգությունների՞ց։ Ո՛չ, յուրաքանչյուրն իր շահն է սպասարկում։ Հավաքական արևմուտքը գործընկերության շրջանակներ է ընդլայնում Հարավային Կովկասում։ Մեր ու իրենց միջև մեծ, շատ մեծ տարբերություն կա։ Նախ՝ իրենք ցանցային գործելաոճով շեշտադրում են իրենց գլխավոր գործընկեր թուրքիային, և երկրորդ՝ բացահայտ հայտարարում են վերջինիս տարածաշրջանային կուրատորի դերը։ Իսկ մե՞նք. մենք անհեռանկար, տգիտաբար պատրանքներ ենք ստեղծում ԵՄ անդամ դառնալու և գերպաշտպանություն, հզոր անվտանգություն ստանալու երևակայությամբ։ Բթամտորեն չընկալելով, որ մեր ԵՄ-ն էլ, ՆԱՏՕ-ն էլ թուրքիան է, այն պետությունը, որը 20-րդ դարի մեծագույն հանցագործությունն է իրականացրել՝ ցեղասպանելով մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցներին։ Պետք է արմատապես ընկալենք իրողությունների ճիշտ դասավորությունը. այն, որ արևմուտքին ոչ թե մեր ազգային զգացումներն են հետաքրքրում, այլ իր ռազմաքաղաքական փոխշահավետ հարաբերությունները թուրքիայի և ադրբեջանի հետ, պանթուրքական պրոյեկտներն ընդդեմ հյուսիսի օգտագործելու գործիքակազմը և վերջապես՝ ամբողջ տարածաշրջանի լոգիստիկ հանգույցները, ռեսուրսները, հանքերը տիրապետելու ճանապարհները։ Մեր երկրի սահմաններից դուրս մեղավորներ չփնտրենք, գիտակցելով՝ մեղավորներն ու խնդիրները մեր սահմաններից ներս են։ Մենք դա պետք է համապարփակ հասկանանք, դուրս գանք չիմացության խավարից։ Որովհետև հենց այդ խավարն է այսօրվա իշխանության պարարտ հողը, որտեղ շատերը մանիպուլյացվում են և ծառայեցվում այս իշխանության գոյության երկարաձգմանը։ Սա է մեր ներկան, և այդպես էլ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ սրանք չեն հեռացվել իշխանությունից։ Հ. Գ. Եվ այդ օրը ավելի շուտ կգար, եթե բոլորիս նպատակը մեկը լիներ՝ Հայրենիքի փրկությունը»։ Աղբյուրը` Գևորգ Գևորգյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
