«Քարտեզի փնտրտուքը և գտած քարտեզի արձանագրումը կբերի խաղաղություն»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 215 Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 12:36 «Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, որովհետև կան բազմաթիվ քարտեզներ և քարտեզներն էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում»,- այսօր ԱԺ-ում ասել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։ «Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում՝ հատվածական, այս ընթացքում թեման այնքան քարտեզները չեն, ինչքան շահարկելը, որ Հայաստանն իր տարածքներից զիջում է։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի, Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով․ այն ինչ-որ մերն է՝ մերն է, բայց էդ «մեր»-ը պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա-Աթիի հռչակագրի տրամաբանությամբ, այդ հռչակագիրն էլ պետք է ունենա իր քարտեզը։ Մի պահ Ադրբեջանը համաձայն էր 1976 թվականի քարտեզները վերցնել որպես հիմք, բայց մեզ համար կան ավելի շահեկան քարտեզներ, օրինակ 1926 թվականինը։ Քարտեզի փնտրտուքը և գտած քարտեզի արձանագրումը հողի վրա կբերի խաղաղության»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ դեռ ճանապարհ կա անցնելու՝ երկու երկրների միջև իրավական փաստաթուղթ ունենալու համար՝ հաստատելով, թե որն է մեր տարածքը, որը՝ իրենցը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
