«Խորտակված» գետնանցումը
![]() 171 Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 14:24 Փակ շուկայի մոտի 50 մլն դրամով «հիմնանորոգված» գետնանցումի թերությունները ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով հանրայնացրել է բլոգեր Արթուր Չախոյանը։ Գետնանցումը անձրևների ժամանակ, ինչպես օրեր առաջ, «խորտակվում է»՝ լցվում ջրով։ «Նախկինում էլ հարյուրավոր տեսանյութներ եմ հրապարակել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը գետնանցումի վերանորոգման աշխատանքները իրականացրել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով և ահազանգել եմ բոլոր հնարավոր վերահսկող ատյաններին: Դիմումներ եմ գրել, որպիսի իրավական ընթացք ստանա մսխված 50 մլն դրամի գործը, բայց մինչ օրս ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ գլխավոր՝ համար մեկ պատասխանատուները ՔՊ-ից են, որոնք կասկածվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ... Սակայն իմ կողմից բացահայտած կոռուպցիոն գործարքների համար՝ հենց իմ վրա կարված շինծու գործերի դատավարությունը արտահերթ արագածված կարգով են դատարան ուղարկում, որպիսի ինձ պատասխանատվության ենթարկեն ու լռեցնեն»,- նշում է բլոգերը։ Աղբյուրը` Արթուր Չախոյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
