Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կոչ ենք անում Փարիզին՝ չմիջամտել մեր ներքին գործերին»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Կոչ ենք անում Փարիզին՝ չմիջամտել մեր ներքին գործերին»․ Ադրբեջանի ԱԳՆ
182
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 15:24

Կոչ ենք անում Փարիզին՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով հայ համայնքի հետ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հանդիպմանը։
«Փարիզին կոչ ենք անում դասեր քաղել պատմությունից, այլ ոչ թե միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է Հաջիզադեն։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից։