«Եթե իմանանք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդրին կհասնենք, կդնենք»․ Լևոն Քոչարյան
![]() 178 Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 10:48 Այսօր հաճախ են հնչում կոչեր, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի. որքանո՞վ է արդյունավետ ընդդիմության գործունեությունը ԱԺ-ում՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու առումով․ այս հարցին «5-րդ ալիք»-ի եթերում պատասխանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը․ «Խորհրդարանը մի հարթակ է, որտեղ մենք հնարավորություն ունենք խնդիրների մասին բարձրաձայնել, ուղիղ երեսներին հարցեր տալ։ Երբեմն լսում եմ քննադատություններ, հաճախ իմ կողմից շատ հարգված մարդկանց կողմից, թե հարցերի պատասխանները չգիտե՞նք, որ տալիս ենք Նիկոլ Փաշինյանին: Ես կիսում եմ այդ կարծիքը, սակայն մեր երկրում դեռևս կան մարդիկ, ովքեր տեսնում են միայն իշխանության կողմից քարոզվող նարատիվները և հավատում են դրանց, մեր խնդիրը բարձրացվող հարցերի պատասխանները մեզ համար ստանալը չէ, այլ այն քաղաքացիների աչքերը բացելն է, ովքեր դեռ մոլորված են։ Մեր գաղափարակից շատ ընկերների մոտ զայրույթ է առաջանում, թե ինչո՞ւ եք նստել և խոսում հետները, բայց իմ խնդրանքն է նրանց՝ ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ ցավոք բոլորը չեն իրենց նման մտածում։ Այստեղ մանդատ պահելու խնդիր չկա, նման խորհրդարանում այդ մանդատը ինչ-որ երանելի բան չէ, ընդդիմադիր պատգամավորները կառչած չեն այդ մանդատներից, ու եթե իմանանք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդրին կհասնենք, կդնենք»,- ասել է Քոչարյանը։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
