Լեմկինի ինստիտուտը կոչ է անում աշխարհին` ճնշել Ալիևին, որ ազատ արձակի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին

Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին՝ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և ապօրինի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
«Այս ձերբակալությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած՝ նրա քաղաքացիական բնակչության դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ։
Այս պաշտոնյաներից շատերը ձերբակալվել են 2023 թվականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցված ապօրինի անցակետում։ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների, նվաստացումների, սպանությունների, անհետացումների և ցուցադրական դատավարությունների։ Դա արդեն փաստագրված է։
Հաշվի առնելով Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ տարածաշրջանում միջազգային ակտիվ ներկայության անհրաժեշտությունը երբեք ավելի հրատապ չի եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լեմկինի ինստիտուտը Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների կալանքի ժամկետի երկարաձգումը կապել է նրանց բանտարկության պատիժը ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։

«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
2722:06
Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը
4421:42
Ֆրանսիայում երկօրյա բողոքի ցույցերի վնասը գնահատվում է 207 միլիոն եվրո
9721:24
«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք՝ ինչպես մեզ պահել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7620:36
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում
8219:48
Մահացած զինծառայողը Գավառից էր, 19 տարեկան
8819:00
«Այս իշխանությունը մեր ժողովրդին տվել է տարեկան 1 միլիարդ դոլարի լրացուցիչ պարտք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8318:54
«Նման թալանչի իշխանություն մեր ժողովուրդը երբեք չի տեսել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9218:24