Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը
![]() 619 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 12:06 Ամինչոն Իսլոմովը և նրա հայրը՝ Իսրոյիլ Իսլոմովը, որոնք համարվում են Crocus City Hall-ի վրա հարձակում գործած անձանց հանցակիցներ, բողոքարկել են իրենց կալանքը, հաղորդում է РИА Новости-ն։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչության գործով ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ 4-ը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել հարձակմանը։ Իսլոմովներն առաջինն են բողոքարկել կալանքը։ Թե երբ կվերանայվի այն, հայտնի չէ։ Հանցակցության կասկածանքով ձերբակալվել է նաև Ամինչոն Իսլոմովի եղբայրը՝ Դիլովարը։ 3-ն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են ու չեն ընդունում մեղքը․ պնդում են, որ տեղյակ չեն եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին։ Ըստ քննության վարկածի՝ հայրն ու երկու եղբայրները հանցավոր խմբի կազմում են եղել և օգնություն են ցույց տվել մյուս անդամներին, ընդ որում՝ Ամինչոն Իսլոմովը, ինչպես պնդում են, ահաբեկչության նախապատրաստմանն առաջինն է ներգրավվել: Коммерсант-ը, վկայակոչելով հետաքննությանը, գրում է, որ եղբայրները տեղեկություններ են հավաքել, ապագա կատարողներին տեղավորել իրենց մոտ, իսկ հետո ապահովել տրանսպորտային միջոցով։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
